Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ սերտ եւ վստահելի հարաբերությունները
Քաղաքական
Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ սերտ եւ վստահելի հարաբերությունները՝ դրանք համարելով Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնման առանցքային բաղադրիչ: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա- Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, որին մասնակցել են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանն ու Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը:
Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է երկու երկրների՝ քաղաքական երկխոսության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով փոխայցելությունների անհրաժեշտությունը: Նա համոզմունք է հայտնել, որ Երեւանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության հիմնումը կարեւոր դերակատարում կունենա համապարփակ գործակցության հետագա ընդլայնման գործում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու