Հայտնաբերվել է հազվագյուտ 5-սենտանոց մանրադրամ, որը գնահատվում է 2,5 միլիոն դոլար
Համաշխարհային Մամուլ
Հայտնաբերվել և աճուրդի է հանվել նիկելից պատրաստված 5-սենտանոց մանրադրամ:
Հետաքրիրն այն է, որ 5-սենտանոց մանրադրամներ հատվել են 1883-1912 թվականներին: 1912 թվականին արգելվեց հատել այդ մանրադրամները, սակայն 1913-ին, ամենայն հավանականությամբ, անօրինական և գաղտնի կերպով հատվել է 5-սենտանոց մանրադրամի 5 նմուշ: Վերջերս հայտնաբերվել է այդ մանրադրամներից մեկը՝ շուռ եկած ավտոմեքենայի մեջ:
Ակնկալվում է, որ աճուրդի ժամանակ մանրադրամը կգնահատվի 2,5 միլիոն դոլար: Այս մասին նշում է անգլիական Express պարբերականը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում