Բժիշկները խորհուրդ են տալիս՝ ինչպես պահպանել ոսկորների և հոդերի առողջությունը 50-ից հետո
Հասարակություն
Էնդոկրինոլոգներ Ջադ Սֆեիրն ու Յեսիկա Գարսիան հայտարարել են, որ 50 տարեկանից հետո ճիշտ սննդակարգը կարող է զգալիորեն նվազեցնել օստեոպորոզի և հոդային խնդիրների ռիսկը։ Ինչպես գրում է HuffPost-ը, մասնագետները հատկապես կարևորել են կալցիումի, վիտամին D-ի և սպիտակուցի բավարար ընդունումը։
Բժիշկ Ջադ Սֆեիրի խոսքով՝ այդ նյութերի ամենաօգտակար աղբյուրներից մեկը սարդինան է, քանի որ այն պարունակում է բարձր քանակությամբ կալցիում և վիտամին D, որոնք օգնում են պահպանել ոսկորների ամրությունը։ Մասնագետները նաև խորհուրդ են տվել, հակացուցումների բացակայության դեպքում, սննդակարգում ավելի հաճախ ներառել կաթնամթերք և պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն։
Էնդոկրինոլոգ Յեսիկա Գարսիան իր հերթին զգուշացրել է, որ ալկոհոլը, աղի մեծ քանակությունը և քաղցր գազավորված ըմպելիքները վնասակար ազդեցություն ունեն ոսկրային հյուսվածքի վրա։ Նրա խոսքով՝ գազավորված ըմպելիքներում պարունակվող ֆոսֆորական թթուն նպաստում է օրգանիզմից կալցիումի դուրսբերմանը, ինչը ժամանակի ընթացքում կարող է թուլացնել ոսկորներն ու հոդերը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը