Փրկարար ծառայության տնօրենը հերթական և արտահերթ կոչումներ է շնորհել փրկարարներին
Հասարակություն
ՆԳ նախարարի տեղակալ-փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանի հրամանով Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների մի շարք ծառայողներ արժանացել են հերթական և արտահերթ կոչումների։
Մասնագիտական վերապատրաստման ծրագրերը հաջողությամբ անցնելու և որակավորում ստանալու, ինչպես նաև ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնականում արդյունավետ կիրառելու և ծառայության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար որոշ փրկարարներ նշանակվել են համապատասխան հաստիքի՝ ստանալով նախնական սպայական կոչումներ։
Միաժամանակ ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել են հերթական կոչումներ՝ իրենց ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր մակարդակով կատարելու համար։
Արամ Ղազարյանը շնորհավորել է կոչումներ ստացած փրկարարներին՝ ընդգծելով, որ մասնագիտական աճը, գիտելիքների շարունակական զարգացումն ու պատրաստվածության բարձր մակարդակը հանդիսանում են ծառայության արդյունավետության կարևորագույն նախապայմաններ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ