Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան Երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. Խաչատրյան Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան «Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ Մկրտչյան 

Հայաստանը բանակցում է YouTube Kids-ի ակտիվացման շուրջ

Հասարակություն

Համացանցը կրթության, ժամանցի և հաղորդակցության կարևոր գործիք է, և չնայած թվային աշխարհի անսահմանափակ հնարավորություններին, քիչ չեն նաև վտանգները՝ հատկապես անչափահասների շրջանում:

Կիբեռբուլինգ, անձնական տվյալների արտահոսք, վնասակար բովանդակություն, առցանց խաբեություններ. անչափահասների անվտանգությունը համացանցում դարձել է ոչ միայն ընտանիքի, այլև կրթական հաստատությունների, պետական կառույցների ու հասարակության համընդհանուր պատասխանատվությունը։

Հայաստանի Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում առցանց տիրույթում անչափահասներն առավել հաճախ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների զոհ են դառնում։

«Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին տարիների սրընթաց զարգացումը՝ 2022-2024 թվականներին նման հանցագործությունների  աճի միտում ունեինք, սակայն 2025 թվականին ունենք նվազում։ 2024 թվականին ունեցել ենք արձանագրված 9 դեպք, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ, 2025-ին՝ 5 դեպք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ հատկապես անչափահասները շատ հաճախ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց նկատմամբ առցանց տիրույթում որևէ տեսակի ոտնձգություն է իրականացվում։

Առցանց հանցագործությունների դեմ պայքարի միջոցառումների շրջանակում 2025-2026 թվականների ուսումնական տարվա ընթացքում անչափահասների և նրանց օրինական ներկայացուցիչների հետ աշխատանքում հիմնական շեշտադրումն արվել է «Առցանց անվտանգ միջավայր» թեմայի վրա, որն այսօր բավական արդիական է։

«Ծնողների հետ ևս աշխատանքներ տարվում են՝ վերահսկելի դարձնելու համար առցանց միջավայրում երեխաների հետաքրքրությունները, բարձրաձայնվում են բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք կարող են որևէ բացասական հետևանք առաջացնել երեխաների համար»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչությունում առանձին հեռախոսահամար է գործում, որի միջոցով կարող են ներկայացվել մտահոգիչ տեղեկությունները։ Վարչությունն ակտիվ է նաև սոցիալական հարթակներում՝ հատկապես «Տելեգրամ»-ում, բացի այդ էլ բազմաթիվ օգտակար հղումներ և տեղեկություններ են հրապարակվում, որոնք թույլ կտան առավել պաշտպանված լինել առցանց տիրույթում»,-հավելեց նա։

Երեխաների առցանց պաշտպանության ոլորտում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից մշակվել է «Առցանց միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության» ճանապարհային քարտեզի նախագիծը:

«Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կապի մեջ է Meta, TikTok, Roblox հարթակների ներկայացուցիչների հետ: Քննարկվում են այդ ընկերությունների կողմից մշակված և անչափահասների համար նախատեսված անվտանգային գործիքների վերաբերյալ Հայաստանում տեղեկատվության ավելի լայն տարածման նախաձեռնություններն ու ձևաչափերը։ Միաժամանակ YouTube-ի հետ ընթանում են քննարկումներ՝ Հայաստանում YouTube Kids հավելվածի ակտիվացման գործընթացի շուրջ»,-տեղեկացրին նախարարությունից։

Դեկտեմբերի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որն ամրագրում է պետական, կրթական և հասարակական կառույցների համատեղ ջանքերի կարևորությունը՝ ուղղված անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև նախատեսում է օրենսդրական լուծումների մշակում և իրազեկման ծրագրերի իրականացում։ Բացի դա, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև կնքվել է ֆինանսավորման համաձայնագիր, որի արդյունքում այժմ աշխատանքներ են տարվում փորձագիտական խմբի ձևավորման ուղղությամբ: Խումբը կհետազոտի և հանդես կգա համապատասխան շոշափելի առաջարկներով, թե ինչ օրենսդրական և գործնական մեխանիզմներով հնարավոր կլինի իրականացնել Հայաստանում երեխաների պաշտպանությունն առցանց միջավայրում:

«Հայաստանում սոցիալական ցանցերն ու խաղային հարթակները երեխաների սեռական շահագործման և բռնության հիմնական միջավայրն են: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ տարեկան մոտ 9,000 երեխա Հայաստանում ենթարկվում է նմանատիպ բռնության, ընդ որում՝ դեպքերի 71%-ը տեղի է ունենում բացառապես առցանց տիրույթում:  Երեխաներն առավել խոցելի են ԱԲ-ի միջոցով ստեղծված բովանդակության և չատբոտերի նկատմամբ, քանի որ նրանց ճանաչողական ունակությունները դեռ զարգացման փուլում են»,-նշում են նախարարությունից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության  վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով՝ երեխաների ոչ միայն առցանց անվտանգության, այլ ժամանակակից թվային աշխարհում գրագիտության հետ կապված հարցերը նախարարության ուշադրության դաշտում են։

«Ամենակարևոր քայլն այս ուղղությամբ այն է, որ երկրորդ դասարանից սկսած երեխաները նոր չափորոշիչով նոր առարկա են ուսումնասիրում՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»։ Նախկինում ուսումնասիրում էին միայն «Ինֆորմատիկա»՝ 7-րդ դասարանից սկսած, որի հիմնական բովանդակությունը կապված էր համակարգչային ծրագրեր սովորելու, համակարգչից օգտվելու հետ, հիմա այդ առարկայի շրջանակներում շատ ավելի վաղ տարիքից և շատ ավելի լայն հմտություններ են ուսումնասիրում»,-ասաց նա։

Հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ կա նաև միջգերատեսչական ռազմավարություն մեդիագրագիտության վերաբերյալ և դրա շրջանակներում ևս դպրոցներում խմբակներ են գործում, տարբեր ծրագրեր են իրականացվում, մրցույթներ են անցկացվում, որի շրջանակներում երեխաներն ուսումնասիրում են ամենատարբեր մեխանիզմներ։

«Ընտանիքներ կան, որոնք բացարձակապես չեն վերահսկում, թե երեխաները ինչ կոնտենտ են օգտագործում, ինչպես են օգտվում տեխնոլոգիաներից։ Շատ կարևոր է, որ երեխաները սարքավորումներին կարողանան տիրապետել և տարբերել ռիսկերը»,-ասաց նա՝ կարևորելով նաև ուսուցիչների շրջանում պարբերաբար իրականացվող վերապատրաստումները։

«Մենք հիմա աշխատանքներ ենք իրականացնում դպրոցներում արհեստական բանականության օգտահաշիվների հասանելիության մասով, և երբ դրանք հասանելի լինեն, կուղեկցվեն համապատասխան վերապատրաստումներով, որպեսզի դպրոցները նաև պատրաստ լինեն արհեստական բանականությունը, ինչպես նաև դրանցով ստեղծված նյութերը և՛ կիրառելուն, և՛ ճանաչելուն»,-հավելեց Թամարա Սարգսյանը։

Հոգեբան Անի Ապիտոնյանը նշում է՝ առցանց միջավայրում ցանկացած տեսակի բռնություն իր ազդեցությունն է ունենում հատկապես անչափահասների հոգեկան առողջության վրա։ Հաճախ երեխաները կիբեռբուլինգի զոհ են դառնում, սակայն վախենում են այդ մասին բարձրաձայնել։

Հոգեբանն առաջարկում է ծնող-երեխա հարաբերություններում որքան հնարավոր է ազատ և ջերմ լինել։

«Երեխաները, երբ թաքցնում են, հիմնականում վախենում են պատժից և չհասկացված լինելուց, օրինակ, որ իրենց էլ չեն թողնի խաղալ կամ կասեն դու ես մեղավոր։ Շատ կարևոր է ծնողի ներգրավվածությունը։ Կարևոր է, որ հենց դպրոցներում ծնողների հետ կազմակերպվեն հանդիպումներ։ Հնարավոր է, որ ծնողն անհանգստությունից դրդված այնպիսի վարքագիծ ցուցաբերի կամ այնպիսի հուզականություն դրսևորի, որից և վախենա երեխան»,-ասաց նա՝ հավելելով, որ ծնողի կողմից չափազանց վերահսկողությունը ևս կարող է ռիսկեր պարունակել՝ բերելով նրան, որ երեխան սկսի ավելի թաքուն գործել։

«Անգամ եթե երեխան օնլայն խաղեր է խաղում, գրանցված է ինչ-որ մի սոցիալական հարթակում, շատ կարևոր է, որ ծնողները հետաքրքրվեն, թե ինչով է զբաղվում երեխան այնտեղ, խնդրեն երեխային ցույց տալ խաղը։ Շատ կարևոր է առանց քննադատության փորձել լսել երեխայի աշխարհը»,-ասաց նա։

Համացանցից կախվածությունը կարող է բերել երեխայի ագրեսիվ կամ ինքնամփոփ վարքին։

«Երեխան, հնարավոր է, հուզական կամ լռակյաց դառնա, միաժամանակ կարող է նաև ագրեսիվություն ցուցաբերել, մեղքի զգացում ունենալ, այնտեղ, որտեղ կարիքը չկա։ Դա նշանակում է, որ երեխայի կյանքում ինչ-որ փոփոխություններ կան, ու ծնողն ուղղակի պետք է երեխային խնդրի պատմել, ու ասի, որ կհասկանա իրեն։ Այդ դեպքում երեխան կվստահի ծնողին»,-հավելեց Անի Ապիտոնյանը։

Թվային անվտանգությունը ժամանակակից աշխարհի կարևորագույն փորձություններից մեկն է։ Որքան վաղ տարիքից երեխաները սովորեն անվտանգ վարքագիծ դրսևորել համացանցում, այնքան ավելի պաշտպանված կլինեն ցանկացած տեսակի բռնությունից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. ՀնդկաստանԵրկրաշարժ է գրանցվել ՎրաստանումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
Ամենադիտված