Բժիշկը նշել է՝ որ հացն է համարվում ամենավնասակարը
Հասարակություն
Էնդոկրինոլոգ Վիկտորյա Սադովսկայայի խոսքով՝ բացարձակապես «վնասակար» հաց գոյություն չունի, սակայն սպիտակ ալյուրից պատրաստված հացը համարվում է ամենաանառողջ տարբերակներից մեկը։ Այդ մասին մասնագետը հայտնել է Lenta.ru-ին տված հարցազրույցում։
Բժշկի խոսքով՝ սպիտակ հացի արտադրության ընթացքում հացահատիկից հեռացվում են թեփն ու սերմնաբողբոջները, ինչի հետևանքով այն գրեթե չի պարունակում բջջանյութ, վիտամիններ և օգտակար միկրոտարրեր։ Սադովսկայան նշել է, որ նման հացը երկարատև հագեցվածության զգացում չի տալիս և կարող է նպաստել շատակերությանը և ավելորդ քաշի կուտակմանը։
Մասնագետը հավելել է, որ ավելի օգտակար են համարվում սերմերով, ընկույզներով և հացահատիկային հավելումներով հացատեսակները, քանի որ դրանք հարուստ են օգտակար ճարպերով, ամինաթթուներով և հանքանյութերով։ Սակայն բժիշկը հիշեցրել է, որ նման հացերն ավելի կալորիական են, ուստի դրանք ևս պետք է օգտագործել չափավոր։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը