Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին
Իրավունք
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի գործով կալանավորված է նաև նրա սանիկը՝ Արման Սարգսյանը։ Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է հունիսի 17-ին։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Քրեական վարույթի շրջանակներում ութ մեղադրյալ կա, որից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեք անձի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորված անձինք հենց Դավիթ Ղազինյանը և նրա սանիկն են՝ Արման Սարգսյանը, որը կուսակցության գրասենյակի ղեկավար է։ Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվել էր. «Իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել