Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Քաղաքական
Euromedia24-ի տեղեկությունները այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատները զրկվելու են լիցենզիայից, հաստատվում են։
Ինչպես Euromedia24-ը ավելի վաղ հայտնել էր, Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների նկատմամբ ճնշումների գործընթացը առաջիկայում նոր թափ է ստանալու ։ «Արարատցեմենտ»-ից և Ծաղկաձորի ճոպանուղուց հետո իշխանությունները պատրաստվում են չեղարկել նաև Ծառուկյանին պատկանող խաղատների լիցենզիաները։
Այսօր մեր այս տեղեկությունը հաստատվեց, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:
Նշենք որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն շահագործում է Երևան–Աբովյան մայրուղու 10–րդ կմ հասցեում գտնվող հայտնի «Շանգրի Լա» խաղատունը և լիցենզիա է ստացել 2014 թվականին։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել