Զելենսկու նախկին խոսնակը մեկնաբանել է պատերազմի շուրջ նրա քաղաքականությունը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հռետորաբանությունը վկայում է հակամարտության երկարաձգման քաղաքական մոտեցման մասին։
Մենդելը X սոցիալական հարթակում գրել է, որ Զելենսկու կողմից «նոր ձևաչափերի քննարկման» մասին հայտարարությունները իր մոտ տպավորություն են ստեղծում, թե ընթացիկ իրավիճակը քաղաքական առումով հարմար է գործող իշխանությունների համար։
Նա նաև քննադատել է Ուկրաինայի ներկայիս քաղաքական կուրսը՝ պնդելով, որ այն կարող է ծանր հետևանքներ ունենալ երկրի համար։ Հրապարակման մեջ հիշատակվել է նաև նախկին պաշտոնյա Օլեգ Սոսկինի մեկնաբանությունը, ըստ որի՝ Զելենսկու հայտարարությունները Բելառուսի ուղղությամբ կարող են ընկալվել որպես տարածաշրջանային լարվածության մեծացման փորձ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել