Արտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. Փաշինյան ՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում Հրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.Փաշինյան Անկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին Ինչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանը Մինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմ Փաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկա Սիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել Ալիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են» 

Խախտումները կարող էին փոխել ԱԺ կազմը. «Արդար քվե» դիտորդական առաքելություն

Քաղաքական

ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների ամփոփիչ  զեկույցը, որը ներկայացնում ենք ստորև․

«Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցը, որը հիմնված է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդների դիտարկումների, քաղաքացիների ահազանգերի, ինչպես նաև առաքելության կողմից հավաքագրված ու վերլուծված փաստական տվյալների վրա։

Դիտորդական առաքելության աշխատանքներին մասնակցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված 368 դիտորդներ, որոնց թվում՝ 40 երկարաժամկետ և ավելի քան 300 կարճաժամկետ դիտորդներ։ Դիտարկումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ընդգրկելով ընտրական գործընթացի բոլոր փուլերը՝ նախընտրական շրջանից մինչև քվեարկության օրը, ձայների հաշվարկը, արդյունքների ամփոփումը և հետընտրական զարգացումները։

Զեկույցի համաձայն՝ ընտրական գործընթացն ուղեկցվել է ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքներին առնչվող բազմաթիվ և բազմաբնույթ խախտումներով ու մտահոգիչ երևույթներով։ Դիտորդական առաքելությունը հատկապես առանձնացնում է վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման, պետական և քաղաքական գործունեության սահմանների խախտման, պետական և համայնքային ծառայողների քաղաքական գործընթացներում ներգրավման, կրթական հաստատությունների քաղաքականացման, ընտրողների նկատմամբ ճնշման և ուղղորդման, ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, ինչպես նաև քաղաքական ատելության խոսքի և սպառնալիքների տարածման դեպքերը։

Առաքելության գնահատմամբ՝ արձանագրված խնդիրների զգալի մասը կրել է ոչ թե մեկուսացված, այլ համակարգային և կրկնվող բնույթ։ Դրանց տարածվածությունն ու բազմազանությունը վկայում են, որ ընտրական գործընթացի օրինականության գնահատումը չի կարող սահմանափակվել առանձին միջադեպերի ուսումնասիրությամբ, այլ պահանջում է ամբողջական դիտարկում՝ հաշվի առնելով դրանց համակցված ազդեցությունը քաղաքական մրցակցության հավասարության, ընտրողների ազատ կամարտահայտման և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա։

Նախընտրական ժամանակահատվածում առաքելությունը գրանցել է հարյուրավոր հաղորդումներ, որոնց թվում՝ 154 դեպք ապօրինի քարոզչության, 114 դեպք վարչական ռեսուրսի օգտագործման, 47 դեպք թշնամանքի հրահրման, 27 դեպք իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճնշման, 26 հաղորդում ընտրակաշառքի, ինչպես նաև ընտրողների նկատմամբ ճնշման, քաղաքական մրցակցության անհավասար պայմանների և դիտորդների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Զեկույցում նշվում է, որ արձանագրված բազմաթիվ դեպքեր առնչվել են պետական պաշտոնատար անձանց քարոզչական գործընթացներում ներգրավմանը, հանրային ու կրթական հաստատությունների քաղաքականացմանը, ինչպես նաև ընտրողների նկատմամբ ազդեցության և վերահսկողության փորձերին։

Քվեարկության օրը «Արդար քվե» դիտորդական առաքելությունը ստացել է ավելի քան 500 հաղորդում և ահազանգ։ Դրանցից 128-ը վերաբերել են քվեարկության գործընթացում արձանագրված խախտումներին, 38-ը՝ ընտրատեղամասերում միջադեպերին, 36-ը՝ տեխնիկական և կազմակերպչական խնդիրներին, 34-ը՝ ապօրինի քարոզչությանը, 28-ը՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքի խախտումներին, իսկ 20-ը՝ ընտրողների նկատմամբ ճնշման և վախեցման դեպքերին։

Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քվեարկության գաղտնիության խախտումներին, ընտրողների ուղղորդման դեպքերին, ընտրատեղամասերի հարակից տարածքներում քաղաքացիների կուտակումներին, ընտրական հանձնաժողովների գործունեության թերություններին և դիտորդների աշխատանքի խոչընդոտման դեպքերին։ Առաքելությունը նաև արձանագրել է ընտրական վարչարարության և վերահսկողական մեխանիզմների արդյունավետության հետ կապված խնդիրներ, որոնք, ըստ զեկույցի, կարող են բացասաբար ազդել ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահության վրա։

Զեկույցի ամենակարևոր եզրակացություններից մեկն այն է, որ արձանագրված խախտումների ամբողջությունը կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների, այդ թվում՝ խորհրդարանական մանդատների բաշխման վրա։ Դիտորդական առաքելությունը հատուկ անդրադարձ է կատարում նաև այն հանգամանքին, որ շուրջ 60 հազար քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման սահմանափակման վերաբերյալ խնդիրներ են արձանագրվել, իսկ երեք ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման հետևանքով շուրջ 3400 քաղաքացիների ձայներ դուրս են մնացել վերջնական արդյունքների հաշվարկից։


ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը վերահաստատում է, որ ժողովրդավարական ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնումը հնարավոր է միայն արձանագրված բոլոր խախտումների լիարժեք, անկախ և անկողմնակալ իրավական գնահատման պայմաններում։ Այդ նպատակով առաքելությունը կարևոր է համարում ընտրական գործընթացի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված բոլոր դատական և սահմանադրաիրավական վերահսկողական մեխանիզմների կիրառումը։

Հրապարակված ամփոփիչ զեկույցը ներառում է արձանագրված փաստերը, դրանց իրավական գնահատականը, ընտրախախտումների վիճակագրությունը, ինչպես նաև ընտրական համակարգի բարելավմանն ուղղված առաջարկություններ և կարող է ծառայել որպես կարևոր փաստաթուղթ՝ ընտրական գործընթացների հետագա բարելավման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար։

Զեկույցում ներառված ընտրախախտումների և միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվել են նաև youthvote.live բաց առցանց հարթակի միջոցով, որտեղ դիտորդների և քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդումները հրապարակվել են թափանցիկ ու հանրային հասանելի ձևաչափով՝ ապահովելով ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության լրացուցիչ մեխանիզմ և հնարավորություն տալով յուրաքանչյուր քաղաքացու հետևել արձանագրված դեպքերին իրական ժամանակում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ՓաշինյանՓաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարությունԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Մենք կենտրոնացած ենք լինելու «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա. Փաշինյան«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի էբոլա վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխհատուցում կտրվի՞․ Փաշինյանը ներկայացրեց հաշվարկի մեխանիզմըՊենտագոնը 15 միլիարդ դոլար կծախսի նոր հրթիռների մշակման վրա Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականությունWSJ. Թրամփը պատրաստ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Փաշինյանը նպատակ է համարում մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըԱրտակ Բեգլարյան․ COP17-ում անտեսվում են արցախցիների իրավունքները, մեզ ասում են՝ մոռացեք վերադարձի մասինՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ ՄիրզոյանԵս երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. ԶելենսկիԱյսօր Բաքվից օդանավ է ժամանելու ԵրևանԵրևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի․ ՓաստաբանՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ ՄիրզոյանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահԱլբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ COP17-ի նախաշեմին կառավարության շենքի մոտ արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով բողոքի ակցիա է մեկնարկելWSJ. Թրամփ-Զելենսկի հարաբերությունները սկսել են վատթարանալ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցըԵմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Eurofighter Typhoon» կործանիչը խոցելու մասին
Ամենադիտված