Մեր սուր ելույթին պիտի սուր ելույթով պատասխանեն. փոխքաղաքապետը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքի մասին
Քաղաքական
«Մեր սուր ելույթին պիտի սուր ելույթով պատասխանեն»,-փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսպես բնութագրեց քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը։
«Երբ քննադատում են իշխանությանը, այդտեղ անմեղության կանխավարկած չկա, հենց ընդդիմության մասին են խոսում, արդեն՝ անմեղության կանխավարկա՞ծ, երկակի ստանդարտներ են»,-ասաց փոխքաղաքապետը։
Հիշեցրեց՝ թե ինչ է իրենից ներկայացնում անմեղության կանխավարկած ասվածը։ Վստահեցրեց, որ եղել են մասսայական ընտրակաշառքի դեպքեր. «Մի բանը, որ բոլորս տեսել ենք, եկեք մենք մեզ չխաբենք։ Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, ի հեճուկս այդ բոլոր խոչընդոտների»։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել