ԱՄՆ-ից Հնդկաստան գազի մատակարարումները կարող են հասնել ռեկորդային մակարդակի
ԱՄՆ
Reuters-ի տվյալներով՝ 2026 թվականի հունիսին ԱՄՆ-ից Հնդկաստան մատակարարվող հեղուկացված բնական գազի (LNG) ծավալները կարող են գերազանցել մեկ միլիոն տոննան՝ դառնալով պատմական առավելագույն ցուցանիշ։
Աղբյուրների գնահատմամբ՝ մինչ Իրանի շուրջ ճգնաժամը Հնդկաստանը ամսական ներմուծում էր միջինում շուրջ երկու միլիոն տոննա հեղուկացված գազ, և եթե կանխատեսումները հաստատվեն, ԱՄՆ-ի մասնաբաժինը կարող է հասնել ընդհանուր ներմուծման մոտ կեսին։
Վերլուծաբանները դա կապում են Մերձավոր Արևելքից էներգակիրների մատակարարումների խափանումների և Օրմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այդ պայմաններում Հնդկաստանը սկսել է ավելի ակտիվ անցում կատարել ամերիկյան՝ համեմատաբար ավելի թանկ, բայց հասանելի LNG մատակարարումների։ Միաժամանակ նշվում է, որ նախկինում երկրի կախվածությունը Մերձավոր Արևելքի էներգակիրներից գնահատվում էր մոտ 90 տոկոս։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել