«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մարզադաշտ կունենա
Սպորտ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես դարձել է այն հողատարածքի սեփականատերը, որտեղ նախատեսվում է կառուցել թիմի նոր մարզադաշտը։ Տարածքը գտնվում է ակումբի ներկայիս տնային մարզադաշտից՝ «Օլդ Թրաֆորդից», մոտ 350 մետր դեպի հյուսիս-արևմուտք։
Ակումբի փոխանցմամբ՝ նոր մարզադաշտի տարողությունը կազմելու է 100 հազար տեղ, ինչն այն կդարձնի անգլիական ֆուտբոլի ամենախոշոր մարզադաշտերից մեկը։ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս տնային մարզադաշտը՝ «Օլդ Թրաֆորդը», բացվել է դեռևս 1910 թվականին և այսօր կարող է ընդունել 74 հազարից ավելի հանդիսական։ Տասնամյակների ընթացքում այն հյուրընկալել է համաշխարհային ֆուտբոլի կարևորագույն հանդիպումներ, այդ թվում՝ 1966 թվականի աշխարհի առաջնության և 1996 թվականի Եվրոպայի առաջնության խաղերը, ինչպես նաև 2003 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ «Միլանը» հաղթել է «Յուվենտուսին»։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել