Այսօր Բաքվի բանտում պահվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» «Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» «Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» «Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը 

Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Քաղաքական

Ընդդիմության հետընտրական օրակարգում, անշուշտ, կարևոր հարցեր են, որոնք որոշելու են քաղաքական գործունեության հետագա ռազմավարությունը՝ ՍԴ-ում ընդդիմադիր բողոքների քննարկում, հետընտրական ընդդիմադիր կոալիցիա կազմելու՝ Սամվել Կարապետյանի առաջարկը, և այլն:

Միաժամանակ, այդքանով հանդերձ, մի կարևոր հիշեցում պիտի անեմ ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակներին՝ քաղբանտարկյալների հարցը:

Քաղբանտարկյալների պակաս Փաշինյանի իշխանության օրոք չի եղել, սակայն նախընտրական և հետընտրական ռեպրեսիաներն իրոք աննախադեպ են: Բանտերը գերծանրաբեռնված են, իսկ տնային կալանքով իշխանությունը թաքցնում է նաև ազատազրկված հայրենակիցների իրական թիվը:

Այո՛, ազատազրկելով մեզ քաղաքական շարժառիթներով՝ ռեժիմը փորձում է 2 հիմնական հարց լուծել՝ կազմալուծել կամ պարալիզացնել ընդդիմադիր շարժումը և գերդոզավորված պահել վախի մթնոլորտը երկրում:

Թե՛ իր հետապնդած նպատակները չեզոքացնելու, թե՛ ապօրինի կալանավորված մարդկանց ազատությունը մոտեցնելու համար համակարգված գործողությունները քաղբանտարկյալների ազատ արձակման համար կենսական անհրաժեշտություն են:

Չմոռանանք նաև, որ ինչքան էլ «Ժողովրդավար Արևմուտքն» աչք փակի Բելառուս կամ Ադրբեջան style տեռորի վրա, կարևոր է հանգիստ չտալ Արևմուտքի կառույցներին՝ ահազանգելով այդ խնդրի մասին:

Առաջարկիս հիմքում իմ՝ ներկայիս ապօրինի ազատազրկված լինելու հանգամանքը չէ: Իմ քաղաքական թիմը՝ Հանրապետականը, այդ պայքարը տանում է, իսկ ես անձամբ բազմաթիվ ակցիաներ եմ նախաձեռնել կամ մասնակցել իմ կարճատև ազատության ժամանակ՝ հանուն քաղբանտարկյալների ազատության:

Այժմ կարելի է դիտարկել երկրում քաղբանտարկյալների թիվը 100-ից ավելի՝ գրեթե բոլոր քաղաքական և հասարակական շերտերից: Ուստի անխուսափելի եմ համարում նրանց ազատության համար միասնական ընդդիմադիր պայքարը՝ առանց свой-чужой էժանագին և անբարո խաղերի:

Մի քանի աշխատանքային կոնկրետ առաջարկ անեմ բանտախցից.

1. Հստակ քաղաքական ուղերձներով պարբերական և մշտական բողոքի ակցիաներ արևմտյան դեսպանատների մոտ՝ ինչպես ինդիվիդուալ, այնպես էլ՝ զանգվածային:

2. Նմանատիպ ակցիաներ ռեպրեսիվ ապարատի մաս դարձած պետական գերատեսչությունների մոտ:

3. Հանրային և մեդիադաշտում թեմայի մշտական արծարծում՝ սոցցանցերից մինչև մամուլ:

4. Շատ կարևոր է իմանալ արտասահմանից եկող պատվիրակությունների կամ գործիչների ժամանակացույցը և տեսանելի և կրեատիվ ակցիաներով «դիմավորել» նրանց:

5. Ամենաաղաղակող դեպքերի կամ ընդհանուր իրավիճակի մասին նամակներով հեղեղել եվրապաշտոնյաներին՝ դեպուտատներից մինչև հանձնակատարներ:

6. Փորձել կազմակերպել իրազեկման ակցիաներ մեր Սփյուռքի հայրենակիցների ուժերով՝ իրենց երկրների ԱԳՆ-ների կամ խորհրդարանների մոտ:

Այս ցանկը, բնականաբար, սպառիչ չէ և կարող է համալրվել այլ գործողություններով ևս: Ցանկություն լինի միայն: Եվ խնդրի գիտակցում:

Կրկնեմ՝ այս հարցը կարևոր է առաջ մղել՝ ընդդիմադիր դաշտի այլ հնարավոր զարգացումներից և նախաձեռնություններից անկախ:

Ազատությո՜ւն բոլոր քաղբանտարկյալներին:

Հ.Գ. Շատ տխրեցի, որ ըստ ինձ հասանելի լրատվամիջոցների, Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատազրկման 1000-րդ օրը հիշել և միջոցառում են կազմակերպել միայն Վաշինգտոնում:

Ազատությո՜ւն հայ ռազմագերիներին:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Վարդաշեն» ՔԿՀ

25.06.2026թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր Բաքվի բանտում պահվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էԵրբ ջնջվում է... ոգին. «Փաստ»«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները«Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահումՔաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ
Ամենադիտված