Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համար
Քաղաքական
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խխմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հավակնում է ԱԺ նախագահի պաշտոնին և արդեն առաջադրվել է։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Ալխաս Ղազարյանը։
Նրա փոխանցմամբ՝ ԱԺ փոխնախագահի ընտրության հարցը կքննարկվի վարչության հաջորդ նիստին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՔՊ խմբակցությունից Վահագն Ալեքսանյանն ևս առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։ Մեզ հետ զրույցում Ալխաս Ղազարյանն ասաց, որ առաջադրումների վերջնաժամկետը վաղն է, կարող է էլի լինեն առաջադրումներ։
Հիշեցնենք, որ երեկ ՔՊ–ն փակ գաղտնի քվեարկությամբ որոշեց, որ նոր խորհրդարանում ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրվի Ռուբեն Ռուբինյանը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)