Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը «Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում 6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենան 

Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor

Քաղաքական

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական 18 ուժերը քարոզարշավի 28 օրերի ընթացքում իրենց նախընտրական հիմնադրամներ են փոխանցել 2 մլրդ 147․7 մլն դրամ, որից քարոզչության նպատակով ծախսել են 2 մլրդ 12․4 մլն դրամ (շուրջ 5․2 մլն դոլար)։ Քարոզչության նպատակով ամենամեծ գումարը ծախսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 777․3 մլն դրամ, ապա «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 467․5 մլն դրամ, երրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է՝ 322․3 մլն դրամ։ Այս մասին գրում է Factor-ը։Ընտրություններին մասնակցած կուսակցությունների ու դաշինքների նախընտրական հիմնադրամների մուտքերն ու ելքերը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում ծախսել է 173․8 մլն դրամ, «Միասնության թևեր»-ը՝ 68․3 մլն դրամ, «Լուսավոր Հայաստան»-ը՝ մոտ 43 մլն դրամ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը՝ 36․5 մլն դրամ, «Հանուն հանրապետության»-ը՝ 32․1 մլն դրամ, «Ժողովրդավարական համախմբում»-ը՝ 25․3 մլն դրամ, «Հանրապետություն»-ը՝ 22․2 մլն դրամ, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 18․6 մլն, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը՝ 10․6 մլն, «Բոլորին դեմ եմ»-ը՝ 8․6 մլն, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 4․2 մլն դրամ։

4 կուսակցություններ քարոզարշավի ընթացքում ծախսել են 1 մլն դրամից պակաս գումար. ԴՕԿ-ը՝ 813 հազար դրամ, «Ռեֆորմիստների» կուսակցությունը՝ 500 հազար դրամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցոսւթյունը՝ 413 հազար դրամ, և ամենաքիչ գումարը ծախսել է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը՝ 483 հազար դրամ։ 

Factor.am-ն ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հրապարակած հայտարարագրերն ու պարզել, որ «Միասնության թևեր»-ը նախընտրական քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար հունիսի 14-ի դրությամբ պարտք է մնացել մոտ 139․3 մլն դրամ։

Չնայած նրան, որ քարոզարշավի ընթացքում «Դոսյե» կենտրոնը գրել էր, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիյենկոյի ենթակայությամբ գործող ԷԻՍԻ (ЭИСИ) ինստիտուտից աջակցություն է ստացել նաև «Միասնության թևեր»-ը՝ շուրջ 926 մլն դրամ, որի կապակցությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է  ներկայացրել, կուսակցության հաշվետվություններում այս գումարը չի արտացոլվել։  «Միասնության թևերի» առաջնորդ Արման Թաթոյանը հերքել է, որ կուսակցությունը Ռուսաստանից ֆինանսավորում է ստացել՝ դա որակելով կեղծիք:

Անհատույց միլիոնները

«Քաղաքացիական պայմանագիրը», ըստ հաշվետվությունների, քարոզարշավի ընթացքում ամենամեծ արժողության «նվերն» է ստացել։ Խոսքն անհատույց տրամադրված անշարժ գույքի մասին է։ Բացի վարձակալած տարածքներից՝ ՔՊ-ն նախընտրական շտաբներ է ունեցել նաև հանրապետության 129 հասցեներում, որոնց համար վարձ չի վճարել։ Այդ անհատույց շտաբներից 32-ը Երևանում են եղել։ ՔՊ-ի նվեր ստացած գույքի ընդհանուր արժեքը 10․6 մլն դրամ է։ Երևանյան այդ անհատույց տարածքներից մեկի՝ Քանաքեռ-Զեյթունում գտնվողի վարձավճարը, ըստ հաշվետվության տվյալների, գնահատվում է 540 հազար դրամ, մյուսը՝ Աջափնյակում՝ 420 հազար դրամ։  

«Ուժեղ Հայաստանը» ևս անհատույց ապրանք և ծառայություններ է ստացել. փուչիկներ՝ 190 հազար դրամ արժողությամբ, քարոզչական նյութեր՝ 6․5 մլն դրամի, նաև համերգային ելույթներ 2 երգիչներից՝ Սոֆի Մխեյանից ու Ներսիկ Իսպիրյանից։ Նրանց համերգային ծառայությունների շուկայական արժեքը հաշվետվությունում նշված է համապատասխանաբար՝ 7.5 մլն և 5.5 մլն դրամ։ Ուշագրավ է, որ քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե «երգիչ չենք գտնում, վախենում են»։ 

«Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբների վերաբերյալ հաշվետվության մեջ նշված է միայն «տարածքի վարձակալություն»՝ առանց հասցեների։ 

Շտաբների համար անհատույց տարածքներ է հայտարարագրել նաև «Բարգավաճ Հայաստանը», սակայն հաշվետվությունում նշված է միայն քաղաքը կամ Երևանի վարչական շրջանը, իսկ կոնկրետ հասցեն չկա։ Մայիսին կնքված անհատույց 11 պայմանագրերը նույնությամբ կրկնվում են հունիսին, ընդհանուր առմամբ՝ 3․7 մլն դրամ արժողությամբ։

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը նույնպես շտաբների մեծ մասի հասցեները չի նշել՝ փոխարենը գրելով միայն «վարձակալություն»։ Ընդ որում՝ «վարձակալություն» է նշված նաև տարածքներից 28-ի դիմաց, որոնք նույն հաշվետվության համաձայն, ՀՅԴ-ի սեփականությունն են՝ ընդհանուր 4․8 մլն դրամ արժողության։ Ստացվում է՝ դաշինքը վարձակալել է իր անդամներից մեկի տարածքները։

Եթերն ու թվային հարթակներում գովազդի ծախսերը 

Թե քաղաքական ուժերն ինչքան են վճարել եթերաժամի համար, միանշանակ նշել հնարավոր չէ, քանզի հաշվետվություններում տվյալները ներկայացվել են ոչ միանման ձևաչափով։ Օրինակ՝ ՔՊ-ն հստակ ներկայացրել է «եթերաժամի տրամադրում», որի համար ընդհանուր ծախսել է 126․6 մլն դրամ։ 

Նկատենք, որ քաղաքական ուժերից «Միասնության թևեր»-ն իր հաշվետվության մեջ ներկայացրել է այն լրատվամիջոցների անվանումները ու վճարված գումարները, որոնց հետ պայմանագրեր է կնքել ընտրական քարոզչության, PR ծառայությունների համար։ Այդ ցանկում են մասնավորապես՝ «Տրիբյուն էյ էմ»՝ 1․67 մլն, «Իրականում» ՍՊԸ՝ 560 հազար, «Նյուզ Էյ Էմ»՝ 3 մլն, «Օհանյան մեդիա»՝ 1 մլն, «Ժողովուրդ» թերթ՝ 1 մլն, Անի Գևորգյան ԱՁ՝ 1․5 մլն դրամ, «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ՝ 1 մլն դրամ։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած կուսակցությունների բանկային հաշիվների տեղեկանքներում ներկայացված են քարոզարշավի ընթաքում սոցիալական հարթակներում գովազդի նպատակով քաղաքական ուժերի ծախսած գումարները։ Ըստ այդմ՝ մայիսի 7-ից հունիսի 10-ն ընկած ժամանակաշրջանում (քարոզարշավի մասնակիցներին իրավունք է տրվել հունիսի 7-ից հետո վճարել մինչ ընտրության օրը կնքված պայմանագրերով ստացած ծառայությունների համար) համացանցի սոցիալական հարթակներում, այդ թվում՝ Facebook, Tiktok, Google և այլն, գովազդի նպատակով ծախսվել է 189 մլն դրամ։ Ամենաշատը ծախսել է «Հայաստան» դաշինքը՝ 59․1 մլն դրամ, «Ուժեղ Հայաստանը»-ը՝ մոտ 57․8 մլն դրամ, երրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 27․2 մլն դրամով, ապա չորրորդ տեղում «Լուսավոր Հայաստանը»՝ մոտ 22․2 մլն դրամ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը՝ 17․3 մլն, «Միասնության թևերը»՝ մոտ 17 մլն դրամ, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը՝ 1․8 մլն դրամ, «Ժողովրդավարական համախմբումը»՝ 1․8 մլն, «Ազգային ժողովրդավարական բևեռը»՝ 917 հազար դրամ, ՀԱԿ-ը՝ 580 հազար, և «Հանրապետությունը»՝ 532 հազար դրամ։

Ավելի մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը
Ամենադիտված