Այսօրվա դատական նիստը կարող ենք բաժանել երկու մասի. Արամ Օրբելյանը մանրամասներ է հայտնում
Քաղաքական
«Այսօրվա դատական նիստը կարող ենք բաժանել երկու մասի. առաջին կեսում քննարկվել են որոշ աշխատակարգային և ընթացակարգային հարցեր, երկրորդ մասում արդեն սկսվել է դիմումների ներկայացման գործընթացը և բացատրությունների փուլը։ Վեց ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը»,-ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը նշեց՝ առավոտյան միջնորդություն են ներկայացրել, որով պահանջում են, որ Սահմանադրական դատարանը գործը քննի ամբողջ կազմով՝ 9 դատավորով։
«Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կառուցակարգերով և սահմանադրական կարգավորումներով, որոնք սահմանում են, որ ՍԴ լիազորությունները պետք է իրականացվեն բացառապես Սահմանադրության հիման վրա։ Դա նաև կապված է այն առանձնահատկությունների հետ, որոնցով ՍԴ-ն որոշումներ է կայացնում անկախ նրանից՝ նրանք կողմ են, թե դեմ, և այս որոշումները պահանջում են բարձր աստիճանի հիմնավորվածություն»,-նշեց Օրբելյանը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից