Կառլոս Կազեմիրոն համալրել է «Ինտեր Մայամիի» շարքերը
Սպորտ
Բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն համալրել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» շարքերը։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ գործարքն արդեն ամբողջությամբ ավարտված է։ Կազեմիրոն ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով և նոր պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2028 թվականի դեկտեմբերը։
Նշվում է, որ Լիոնել Մեսսիի թիմ տեղափոխվելու նպատակով փորձառու կիսապաշտպանը մերժել է Սաուդյան Արաբիայից ստացված չափազանց շահավետ առաջարկը, ինչպես նաև եվրոպական երեք այլ ակումբների հրավերները։
Հիշեցնենք, որ 2022-ից 2025 թվականներին Կազեմիրոն պաշտպանում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գույները։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից