Ինչպես է Ռյուտեն պլանավորում պահպանել ԱՄՆ-ի աջակցությունը ՆԱՏՕ-ին. ԶԼՄ
ԱՄՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն որոշել է ավելացնել ներդրումները ԱՄՆ պաշտպանության ոլորտում՝ այդպիսով հույս ունենալով պահպանել երկրի նախագահի աջակցությունը։ Այս մասին գրում է Politico-ն։
Հրատարակության տվյալներով՝ հունիսի 23-25-ը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Ռյուտեն ամերիկյան ղեկավարությանը տեղեկատվություն է ներկայացրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ։ Գլխավոր քարտուղարը նաև հայտարարեց, որ դաշինքը պլանավորում է ավելի ակտիվորեն գնել ամերիկյան արտադրության զենքեր և ներդրումներ կատարել Միացյալ Նահանգների պաշտպանական արդյունաբերության մեջ:
«Տրանսատլանտյան արդյունաբերական հեղափոխության» Ռյուտեի ծրագիրը կլինի ՆԱՏՕ-ի ապագա գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը։ Դաշինքի անդամ երկրները մտադիր են համոզել ԱՄՆ-ին պահպանել ռազմական ներկայությունը Եվրոպայում և խուսափել ռազմական ուժերի հետագա կրճատումից, ասվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից