Թրամփը ԱՄՆ-ն անվանել է «երրորդ աշխարհի երկիր»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ն անվանել է «երրորդ աշխարհի երկիր»՝ ընտրությունների իր որակով։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ամերիկյան պահպանողական քաղաքական շրջանակների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Կալիֆոռնիայում շաբաթներ են պահանջվում (ձայները հաշվելու համար): Եվ դուք գիտեք, թե ինչ են անում, նրանք խաբում են: Մենք երրորդ աշխարհի երկիր ենք ընտրություններով»,- ընդգծել է հանրապետական քաղաքական գործիչը:
Բացի այդ, նա կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի իր կուսակիցներին արագ հասնել ընտրություններին քվեարկությունը թույլատրող օրինագծի ընդունմանը միայն ամերիկյան քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա