Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ
ԱՄՆ
Իրանը խախտել է հրադադարի ռեժիմը: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցցանցում՝ չհստակեցնելով, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է ինչ-որ քայլ ձեռնարկել այդ կապակցությամբ։
«Երբ ես պատասխան միջոցներ ձեռնարկեմ, դուք կիմանաք»,- հակիրճ ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Մինչ այս Թրամփը հայտարարել էր, որ Իրանը առնվազն չորս կամիկաձե անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող նավերի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ անօդաչուներից մեկն ուղղակի հարված է հասցրել խոշոր բեռնատար նավի վերին տախտակամածին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)