Նուտրիցիոլոգը նշել է՝ ինչ մթերքներ է պետք օգտագործել ամռանը էներգիան պահպանելու համար
Հասարակություն
Նուտրիցիոլոգ Սոֆյա Կորոլևան խորհուրդ է տալիս ամռան սննդակարգում պարտադիր ներառել այնպիսի մթերքներ, որոնք օգնում են պահպանել օրգանիզմի էներգիան և ընդհանուր տոնուսը։ Նրա խոսքով՝ հատկապես օգտակար են հատապտուղները, թարմ բանջարեղենն ու կանաչեղենը։
Մասնագետը առանձնացրել է հապալասը՝ նշելով, որ այն հարուստ է միկրոտարրերով և դրական ազդեցություն ունի ուղեղի աշխատանքի, հիշողության, տեսողության և արյան շաքարի կարգավորման վրա։ Նա նաև խորհուրդ է տվել օգտագործել տարբեր կանաչիներ՝ մաղադանոս, համեմ, սամիթ, ռուկոլա, ինչպես նաև երիտասարդ բանջարեղեն՝ վարունգ, լոլիկ, ցուկկինի, բուլղարական պղպեղ։
Կորոլևայի խոսքով՝ էներգիայի պահպանման համար կարևոր է սննդակարգի հավասարակշռվածությունը․ այն պետք է ներառի սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և բջջանյութ ճիշտ համամասնությամբ։ Նրա գնահատմամբ՝ հենց այս մոտեցումն է ապահովում օրգանիզմի կայուն աշխատանքը և լավ ինքնազգացողությունը ամռան ամիսներին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից