Ուկրաինան հայտարարել է «Իսկանդերի» անալոգ համարվող բալիստիկ հրթիռի փորձարկման մասին
Քաղաքական
Ուկրաինայում հայտարարել են, որ մոտ ժամանակներում նախատեսվում է FP-9 բալիստիկ հրթիռի առաջին արձակումը, որը կարող է համարվել ռուսական «Իսկանդեր-М» համալիրի նմանակ։ Այս մասին հայտնել է Fire Point ընկերության համահիմնադիր Դենիս Շտիլերմանը։
Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է նաև արտադրել «Ֆլամինգո» հեռահար հրթիռներ՝ անհրաժեշտ քանակությամբ։ Այդ սպառազինության մշակմամբ ևս զբաղվում է նույն ընկերությունը, որը մասնակցում է Ուկրաինայի պաշտպանական նախագծերին։
Միաժամանակ նշվում է, որ ավելի վաղ հաղորդվել էր «Ֆլամինգո» հրթիռների կիրառման փորձի մասին, սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արձակված բոլոր հրթիռները խոցվել են ռուսական ուժերի կողմից։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից