Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Սպորտ
Եգիպտոսի հավաքականի ավագ Մոհամեդ Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ի խմբային փուլի Իրանի դեմ խաղում (1:1)։ Նա փոխարինվել է 57-րդ րոպեին՝ ծնկատակի ջլի հատվածում ցավերի պատճառով։
Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիան հայտնում է, որ ֆուտբոլիստը ռենտգեն հետազոտություն և բուժզննում կանցնի՝ վերականգնման ծրագիրը հստակեցնելու համար։
Այս ոչ-ոքիից հետո Եգիպտոսի ընտրանին խմբից դուրս է եկել երկրորդ տեղով և 1/16 եզրափակիչում ուժերը կչափի Ավստրալիայի հավաքականի հետ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից