Շալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, իսկ 1 մլն դոլար սխեմայի մեջ՝ ոչ. Սողոյանը միջնորդեց վկա հրավիրել
Իրավունք
Հակակոռուպցիոն կոմիտեում շալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, բայց մեկ մլն դոլարի սխեմայի շուրջ հանցագործության տարրեր չեն տեսնում։ ՍԴ-ում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նա նշեց, որ ՍԴ-ին ներկայացրել է զորահանդեսի համար ծախված գումարների վերաբերյալ փաստաթղթերը՝ ներառյալ պայմանագրերը, ՔՊ-ի ծախսերը և այլն։
«Կարծում եմ, որ այդ պայմանագրերն իրենց բովանդակությամբ էլ են խնդրահարույց։ Եթե համեմատում ենք, ապա տեսնում են, որ մեկ դրան շոուի համար ծախսվել է 350 մլն դրամ, սակայն այդ ծախսերն առանձնացված չեն»,-ասաց նա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից