Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի»-ում։ Այս մասին տեղեկացրել է հայտնի մարզական լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն դոլար։
Սպերցյանը 26 տարեկան է և հանդիսանում է «Կրասնոդար» ակումբի սան։ Նա թիմի հետ միասին 2024/25 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Ավարտված մրցաշրջանի արդյունքներով Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կիսապաշտպանը կատարել է 16 գոլային փոխանցում՝ կրկնելով արդյունավետ փոխանցումների ռեկորդը։ Նրա հաշվին նաև 13 խփած գոլ կա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից