Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Սպորտ
Ավարտվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված 2026 թվականի շախմատի վետերանների առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
50+ տարիքային խմբում չեմպիոն դարձավ Կարեն Մակարյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:
Փոխչեմպիոն դարձավ Ազատ Թավաքալյանը՝ 7 միավորով:
Լավագույն եռյակը եզրափակեց Վլադիմիր Պողոսյանը, ով վաստակեց 6.5 միավոր:
65+ տարիքային խմբում չեմպիոն դարձավ Հայկ Դոլմազյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր:
Փոխչեմպիոն դարձավ Պարույր Հակոբյանը՝ 7 միավորով:
Լավագույն եռյակը եզրափակեց Անդրանիկ Աբրահամյանը, որը վաստակեց 6.5 միավոր:
Հատուկ մրցանակի արժանացավ նաև 80+ տարիքային խմբում լավագույն արդյունքը գրանցած Հայկ Մանուկյանը, որը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը ընդհանուր հաշվարկում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից