Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
Սպորտ
Վենեսուելայի «Մարիտիմոյի» արգենտինացի ֆուտբոլիստ Լուկաս Տրեխոյի ընտանիքի անդամներին մահացած են գտել երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Տրեխոյի սիրելիի և երկու երեխաների մարմինները 74 ժամ որոնումներից հետո հայտնաբերվել են:
38-ամյա Տրեխոն այս տարվա փետրվարից հանդես է գալիս «Մարիտիմոյում»։
Վենեսուելայում հունիսի 25-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2, երկրորդինը՝ 7,5: Դրանից հետո գրանցվել է ևս մոտ 30 հետցնցում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից