Ադրբեջանը կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը
Քաղաքական
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ նման քայլերը ոչ միայն չեն նպաստում խաղաղությանը և փոխըմբռնմանը, այլև ավելի են սրում առկա հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում հաշտեցման ջանքերին։
«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը։ Ադրբեջանը կշարունակի պահպանել պատմական փաստերի պաշտպանության, միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու և տարածաշրջանում կայուն խաղաղությունը խթանելու հետևողական դիրքորոշումը», - ասված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից