Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինային ոչ ոք չի կարող թելադրել, թե ում հիշատակը հարգել
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ինքն է որոշում ազգային հիշողության հարցերը՝ արձագանքելով Լեհաստանի հետ առաջացած լարվածությանը Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւՊԱ) շուրջ։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող թելադրել Ուկրաինային՝ ինչպես ապրել և ում հերոս համարել։
Զելենսկին այս հայտարարությունն արել է Ուկրաինայի Սահմանադրության օրվա կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ՝ ընդգծելով, որ երկիրը շարունակում է ձևավորել իր պետական հիշողության քաղաքականությունը։ Նա հայտնել է նաև նոր նախաձեռնության մասին՝ ազգային պանթեոնի ստեղծում, որտեղ կընդգրկվեն տարբեր դարաշրջանների այն գործիչները, որոնք, ըստ նրա, պայքարել են Ուկրաինայի համար։
Միաժամանակ նշվում է, որ թեման դարձել է լարվածության նոր աղբյուր Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերություններում։ Մասնագետների կարծիքով՝ պատմական հիշողության շուրջ վեճերը կարող են խորացնել քաղաքական հակասությունները երկու երկրների միջև։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից