ՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար
Քաղաքական
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փակ նիստում կորոշվի, թե իշխող ուժից ով կզբաղեցնի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը։
ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար պայքարի մեջ են մտել ՔՊ-ի հինգ պատգամավորներ՝ Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Հայկ Կոնջորյանը, Ալխաս Ղազարյանը և Արուսյակ Ջուլհակյանը։ Հատկանշական է, որ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սա արդեն երկրորդ փորձն է անում բարձր պաշտոն զբաղեցնելու համար։
Ավելի վաղ նա հավակնում էր նաև ԱԺ նախագահի պաշտոնին, սակայն ՔՊ վարչության նախորդ փակ նիստում նա և ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը պարտվեցին, և իշխանությունը ԱԺ նախագահի պաշտոնում ընտրեց Ռուբեն Ռուբինյանին։ ՔՊ վարչությունը փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի երկու փոխնախագահ, երրորդ փոխնախագահի քվոտան ընդդիմությանն է։
Իշխող ուժի այս ընտրությունը հերթական անգամ կբացահայտի, թե ՔՊ-ի ներսում ով ունի առավել մեծ քաղաքական կշիռ ևով է վայելում ղեկավարության վստահությունը, քանի որ որոշումն ընդունվելու է կուսակցության փակ դռների հետևում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից