Զախարյանի ներկայացուցիչը հերքել է «Կրասնոդար» տեղափոխության մասին լուրերը
Սպորտ
Ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը հերքել է տեղեկությունները, թե խաղացողը մոտ է ռուսական «Կրասնոդար» ակումբ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է «Матч ТВ»-ն։
Նրա խոսքով՝ ինքը որևէ տեղեկություն չունի բանակցությունների կամ հնարավոր տրանսֆերի մասին և նշել է, որ նման խոսակցություններն իրական հիմք չունեն։ Գոլուբինը հավելել է, որ «ոչ մի կապ կամ քննարկում չի եղել»։
Ավելի վաղ տարածվել էին հաղորդումներ, թե Զախարյանը կարող է 1–2 շաբաթվա ընթացքում տեղափոխվել «Կրասնոդար»։ Ներկայումս նա հանդես է գալիս իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ում, որի կազմում տեղափոխվել է 2023 թվականին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից