Բելառուսը հայտարարել է ԵՄ-ի հետ կանոնավոր կապերի մասին
Քաղաքական
Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Սեկրետան հայտարարել է, որ Մինսկը պահպանում է կանոնավոր կապեր Եվրամիության երկրների հետ։ Այս մասին նա ասել է RT հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ կողմերի միջև երկխոսությունը շարունակական բնույթ ունի։
Դիվանագետի խոսքով՝ վերջին շրջանում անցկացվել են մի քանի բանակցային փուլեր արևմտյան, այդ թվում՝ եվրոպական գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ նման քննարկումները տեղի են ունենում պարբերաբար և ընդգրկում են ոչ միայն տնտեսական ու պատժամիջոցների հարցեր, այլ նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։
Նշենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ չնայած Արևմուտքի հետ բանակցություններին, նա հասկանում է, որ իրեն չեն դիտարկում որպես «իրենց մարդ», սակայն բանակցությունները շարունակվում են՝ ելնելով երկրի քաղաքացիների շահերից։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից