Սննդաբանը պատմել է՝ երբ է կծու սնունդը օգտակար, իսկ երբ՝ վտանգավոր
Հասարակություն
Սննդաբան Նատալյա Լազուրենկոն հայտարարել է, որ կծու սնունդը կարող է օգտակար լինել առողջ մարդկանց համար, քանի որ համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը և նպաստում սպիտակուցների ու ճարպերի ավելի արդյունավետ յուրացմանը։ Այս մասին նա հայտնել է RT-ին տված հարցազրույցում։
Մասնագետի խոսքով՝ կծու համեմունքներն օգնում են հատկապես սպիտակուցներով հարուստ մթերքների մարսմանը, քանի որ բարելավում են ամինաթթուների յուրացման գործընթացը։ Բացի այդ, դրանք դրական ազդեցություն են ունենում նաև ճարպերի մարսողության վրա։
Միևնույն ժամանակ, Լազուրենկոն զգուշացրել է, որ ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ ունեցող մարդկանց համար կծու սնունդը կարող է վտանգավոր լինել։ Նրա խոսքով՝ այն գրգռում է լորձաթաղանթը, կարող է սրել քրոնիկական հիվանդությունները և առաջացնել ուժեղ ցավեր ու կոլիկներ, ուստի ստամոքսաղիքային համակարգի խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել կծու սնունդ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ