Ընկերությունները կրկին աշխատանքի են ընդունում աշխատակիցների․ արհեստական բանականությունը չի արդարացրել սպասելիքները
Հասարակություն
Շատ ընկերություններ վերանայում են արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ռազմավարությունը և կրկին աշխատանքի են ընդունում աշխատակիցների, քանի որ ԱԲ-ն չի կարողացել ամբողջությամբ փոխարինել մարդկանց։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Ford-ը հայտարարել է, որ կրկին հավաքագրում է հարյուրավոր փորձառու ինժեներների՝ արտադրանքի որակի խնդիրները լուծելու համար, որոնց ավտոմատացված համակարգերը չեն կարողացել արդյունավետ արձագանքել։ Նման քայլի են դիմել նաև Ավստրալիայի Commonwealth Bank-ը և IBM-ը։ Վերջինս նախկինում հաճախորդների սպասարկման մի շարք աշխատակիցների փոխարինել էր արհեստական բանականությամբ աշխատող ձայնային բոտով, սակայն համակարգը չի դիմացել ծանրաբեռնվածությանը, ինչի հետևանքով զանգերի թիվն աճել է, և ընկերությունը ստիպված է եղել վերանայել իր կադրային քաղաքականությունը։
Orgvue-ի հետազոտության համաձայն՝ ընկերությունների ղեկավարների 39 տոկոսը կրճատել է աշխատակիցներին՝ ԱԲ-ի ներդրման պատճառով, սակայն նրանցից 55 տոկոսը հետագայում ընդունել է, որ այդ որոշումը սխալ էր։ Միևնույն ժամանակ OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը նախկինում հայտարարել էր, որ արհեստական բանականության զարգացումը չի հանգեցնի աշխատատեղերի համատարած կորստի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ