Բացահայտվել է շաքարի փոխարինիչների անսպասելի վտանգը
Հասարակություն
Արհեստական և ցածր կալորիականությամբ շաքարի փոխարինիչները կարող են բացասաբար ազդել նյութափոխանակության և աղիների առողջության վրա։ Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի գիտնականները՝ վերլուծելով 21 պատահականացված կլինիկական հետազոտության արդյունքները։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ջրի կամ պլացեբոյի համեմատ շաքարի փոխարինիչների օգտագործումը կապված է եղել արյան մեջ ինսուլինի մակարդակի և գլիկացված հեմոգլոբինի (HbA1c) բարձրացման հետ, ինչպես նաև հյուսվածքների՝ ինսուլինի նկատմամբ զգայունության նվազման նշանների հետ։ Գիտնականների կարծիքով՝ պատճառներից մեկը կարող է լինել փոխարինիչների ազդեցությունը աղիքային միկրոբիոմի վրա, քանի որ դրանք փոխում են աղիքային բակտերիաների կազմն ու գործունեությունը։
Հետազոտության հեղինակները նշում են, որ առկա տվյալները դեռ բավարար չեն՝ բոլոր շաքարի փոխարինիչները միանշանակ վնասակար համարելու համար, քանի որ տարբեր նյութեր կարող են տարբեր ազդեցություն ունենալ։ Այնուամենայնիվ, նրանք խորհուրդ են տալիս դրանք չդիտարկել որպես շաքարի լիովին անվտանգ այլընտրանք և հնարավորության դեպքում սահմանափակել դրանց օգտագործումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ