Հարվարդի համալսարանից խարդախության պատճառով հեռացվել է 70 ուսանող.The New York Times
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի հնագույն և կարևոր բարձրագույն ուսումնական հաստատության՝ Հարվարդի համալսարանի 70 ուսանողներ հեռացվել են ԲՈՒՀ-ից խոշորագույն սկանդալի պատճառով, գրում է The New York Times-ը:
Համալսարանի պաշտոնական հայտարարության մեջ ասված չէ, թե ինչ էին ուսումնասիրում ուսանողները, սակայն իրենք՝ հեռացված ուսանողները, պնդում են, որ նրանք Կոնգրեսի տեսության և գործնական աշխատանի ներածության կուրս էին սովորում Հարվարդում:
Այս կուրսը հարաբերական հեշտ և մատչելի դասավանդման հեղինակություն ուներ, և շատերին էր ձգում դասաժամերին չներկայանալու հնարավորության առկայությամբ: Սակայն նախորդ կիսամյակում առարկան բավականին բարդացվել է, և առանց ավագ կուրսի ուսանողների օգնության ուսանողներչը չեն կարողացել հասկանալ, թե ինչ է իրենցից պահանջվում լրացնել ուսումնական թեսթերում: Քննական տոմսերում, որոնց ուսանողները պատրաստվում և պատասխանում են տանը, բավականին լուրջ համընկնումներ են նկատվել, և նույնիսկ որոշ քննական աշխատանքներում նկատվել են ճիշտ նույն տառասխալներն ու վրիպակները:
Նշվում է, որ սկանդալից հետո նման կարգապահական տույժի արդյունքում բավականին տուժել է համալսարանի սպորտային ծրագիրը, քանի որ Կոնգրեսի գործունեության կուրսում սովորում էին հարվարդյան շատ ատլետներ, այդ թվում՝ համալսարանի բասկետբոլի թիմի անդամները:
Հարվարդից խարդախության համար տարեկան հեռացվում է 17 ուսանող:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում