ՊԵԿ նախագահը շրջայց է կատարել ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել Երևան քաղաքում գործող ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներում։
Շրջայցի ընթացքում պատասխանատու պաշտոնատար անձինք ՊԵԿ նախագահին ներկայացրել են նոր չափանիշներին համապատասխան արդիականացված ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստների հնարավորությունները, ինչպես նաև ապրանքների պահպանության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։
Էդուարդ Հակոբյանը կարևորել է պահեստների ենթակառուցվածքների շարունակական զարգացումն ու արդիականացումը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումները նպաստել են մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ապրանքների առավել անվտանգ և կանոնակարգված պահպանությանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար ժամանակակից, կանխատեսելի և որակյալ ծառայությունների մատուցմանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ