Տուրիստական ավտոբուսի շուռ գալու պատճառով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել
Համաշխարհային Մամուլ
Տուրիստական ավտոբուս է շուռ եկել Լոս Անջելեսի մայրուղիներից մեկում, որի պատճառով բազմաթիվ մարդիկ են մահացել: Այս մասին հաղորդում է անգլիական Express պարբերականը:
Սան Ֆերնանդինոի հրշեջ ծառայության խոսնակ Էրիկ Շերվինը նշել է, որ ավտոբուսը շուռ է եկել երեկ երեկոյան ժամը 6։30 Սան Բերնանդինոյի ազգային անտառի մոտ: Նա նաև ավելացրել է, որ 27 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, սակայն նրանցից քանիսն է մահացած եղել, դեռ պարզ չէ:
Վթարը տեղի է ունեցել Ֆորեսթ Ֆոլս քաղաքի մոտ՝ Լոս Անջելեսից 121 կմ հեռավորության վրա: Վիրավորների վիճակը տատանվում է թեթև վնասվածքից մինչ խիստ ծանր վիճակի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)