Ֆրանսուհիներին վերջապես օրենքը թույլատրեց շալվար հագնել. Le Parisien
Համաշխարհային Մամուլ
Պարզվում է, որ Ֆրանսաիայում 1800 թվականից գործում էր օրենք, որով արգելվում էր Փարիզի կանանց հասարակական վայրերում շալվար կրել: Ինչպես հայտնում է ֆրանսիական Le Parisien-ը, Ֆրանսիայում կանանց իրավունքերի նախարար Նաջաթ Վալլո-Բելքասեմը երկուշաբթի օրը որոշում է ընդունել 1800-ի օրենքը չեղյալ հայտարարելու մասին:
«1800թ. ընդունված օրենքը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությամբ հաստատվող՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքներին», նախարարի խոսքերը մեջբերում է պարբերականը:
Արտաքին տեսքի մասին օրենքը 1800-ից կանանց թույլատրում էր շալվար կրել միայն հատուկ թույլտվության դեպքում, կամ հեծանիվ և ձի քշելիս:
Այդ օրենքի համաձայն՝ շալվար հագած կնոջը ոստիկանությունը կարող էր ձերբակալել: Իհարկե, գործնականում օրենքը շատ վաղուց կիրառությունից դուրս էր եկել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում