ԱՄՆ-ի նահանգներից մեկում վտանգավոր որդերի տարածման մասին են ահազանգել
ԱՄՆ
ԱՄՆ Թենեսի նահանգի իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են թունավոր մուրճագլուխ որդերի տարածման մասին։ Ինչպես հայտնում է People պարբերականը, դրանք օտարածին տափակ որդեր են, որոնք թունավոր նյութեր են արտազատում և մաշկի հետ շփման դեպքում կարող են գրգռվածություն առաջացնել։
Իշխանությունները հորդորել են որդերին մերկ ձեռքերով չդիպչել։ Դրանց հայտնաբերելու դեպքում խորհուրդ է տրվում ձեռնոցներ կրել և որդը տեղադրել փակ տոպրակի կամ տարայի մեջ՝ ավելացնելով աղ, քացախ, սպիրտ կամ ցիտրուսային յուղ։ Մասնագետները նաև զգուշացրել են չկտրատել դրանք, քանի որ մուրճագլուխ որդերն ունակ են վերականգնել մարմնի վնասված կամ առանձնացված հատվածները։
Թենեսիի բնակիչներին կոչ է արվել նման որդեր նկատելու դեպքում լուսանկարել դրանք և տեղեկացնել նահանգի գյուղատնտեսության դեպարտամենտին։ Մուրճագլուխ որդերը վտանգ են ներկայացնում նաև էկոհամակարգի համար, քանի որ սնվում են անձրևորդերով, որոնց թվաքանակի նվազումը կարող է բացասաբար ազդել հողի բերրիության վրա։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է