Կիևում չեն բացառել Զելենսկու և Լուկաշենկոյի հանդիպումը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անհրաժեշտության դեպքում կարող է հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Յարոսլավ Չեռնոգորը, փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան։
Դիվանագետի խոսքով՝ նման հանդիպում կարող է կայանալ, եթե այն անհրաժեշտ լինի մարդկային զոհերի թիվը նվազեցնելու կամ ռազմական գործողություններն ընդհանրապես դադարեցնելու համար։
«Եթե դրա համար Ուկրաինայի նախագահին անհրաժեշտ լինի հանդիպել հակառակ կողմի ներկայացուցչի հետ, ապա նման քայլեր կձեռնարկվեն»,- հայտարարել է Չեռնոգորը։ Նա, սակայն, Զելենսկու և Լուկաշենկոյի հնարավոր հանդիպման ժամկետների կամ դրա կազմակերպման շուրջ ընթացող կոնկրետ բանակցությունների մասին մանրամասներ չի հայտնել։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է