Ուկրաինային չեն հրավիրել Լեհաստանի պատմության ամենախոշոր ռազմական շքերթին
Քաղաքական
Ուկրաինայի ներկայացուցիչները չեն հրավիրվել Վարշավայում կայանալիք՝ Լեհաստանի զինված ուժերի օրվան նվիրված ռազմական շքերթին։ Այս մասին, հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը, հայտնում է ուկրաինական «Սուսպիլնե» պարբերականը։ Միաժամանակ միջոցառմանը ներկա կլինեն ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Լիտվայի, Ռումինիայի, Շվեդիայի և Էստոնիայի ներկայացուցիչները։
Նշվում է, որ նախատեսված է Լեհաստանի պատմության ամենախոշոր ռազմական շքերթը։ Դրան կմասնակցեն շուրջ 1 800 զինծառայողներ, կներկայացվի մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա և շուրջ 60 թռչող սարք։
Վարշավայի և Կիևի հարաբերություններում տարիներ շարունակ տարաձայնություններ կան նաև պատմական հարցերի շուրջ, մասնավորապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վոլինի իրադարձությունների և Ստեպան Բանդերայի դերի վերաբերյալ։ Լարվածությունն ավելի է աճել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին շնորհել է «Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների» անունը, ինչը կոշտ քննադատության է արժանացել Վարշավայում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է