ԱՄՆ-ում վառելիքի գները նոր ռեկորդի են հասել
ԱՄՆ
ԱՄՆ-ում բենզինի և դիզելային վառելիքի գները տարվա այս ժամանակահատվածի համար հասել են պատմական առավելագույնի։ 2026 թվականի օգոստոսին վարորդները մեկ գալոն՝ 3,79 լիտր բենզինի համար միջինում վճարում են 4 դոլար, իսկ նույն քանակությամբ դիզելային վառելիքի համար՝ 5,4 դոլար։ Այս մասին, հղում անելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներին, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Համեմատության համար՝ 2025 թվականի օգոստոսին մեկ գալոն բենզինն արժեր միջինը 3,2 դոլար, իսկ դիզելային վառելիքը՝ 3,7 դոլար։ Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ-ում նախկինում տարվա այս ժամանակահատվածում վառելիքն այսքան թանկ չի եղել։
Առաջիկայում գների էական նվազում չի կանխատեսվում՝ Իրանի և Ուկրաինայի շուրջ շարունակվող ճգնաժամերի և նավթի համաշխարհային մատակարարումների սահմանափակման պատճառով։ Բացի այդ, ԱՄՆ-ում բենզինի պաշարները նվազել են մինչև 2025 թվականի նոյեմբերից ի վեր ամենացածր մակարդակը, իսկ Նյու Յորքում և Նյու Ջերսիում՝ մինչև 2024 թվականի նոյեմբերից ի վեր նվազագույն ցուցանիշը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է