Փաշինյան․ Արմեն Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք, նա մերժել է
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Արմեն Գրիգորյանին առաջարկել է շարունակել աշխատանքը պետական համակարգում՝ վարչապետի աշխատակազմում։
«Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, բայց ինքը, կարծես թե, նախընտրում է դադար վերցնել առաջիկայում։ Ես ըմբռնումով ու հարգանքով եմ վերաբերվում»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ ինքը ցանկացել է, որ Գրիգորյանը շարունակի ներգրավված լինել պետական աշխատանքում, սակայն վերջինս այս փուլում նախընտրել է դադար վերցնել պետական կառավարման համակարգում աշխատանքից։
Հիշեցնենք՝ օգոստոսի 13-ին Արմեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է