Bloomberg-ը հայտնել է Զելենսկու և Ուկրաինայի Կենտրոնական բանկի ղեկավարի միջև տարաձայնությունների մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դժգոհ է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Անդրիյ Պիշնիի գործողություններից։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Գործակալության հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի նախագահը սկսել է կորցնել վստահությունը Կենտրոնական բանկի ղեկավարի նկատմամբ։ Հրապարակման վերնագրում Bloomberg-ը իրավիճակը կապում է նաև Պիշնիի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հարաբերությունների հետ։
Զելենսկու դժգոհության պատճառների և կողմերի միջև առաջացած տարաձայնությունների վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացված հաղորդագրությունում չեն նշվում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է