ԱՄՆ-ի փոխնախագահը Լեհաստանը շփոթել է Պորտուգալիայի հետ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Մյունխենում անվտանգության քաղաքականության խորհրդակցության ժամանակ ելույթ ունենալիս սխալվել է և Լեհաստանը շփոթել Պորտուգալիայի հետ. գրում է բրիտանական Daily Telegraph-ը:
«Վերջին օրերս մենք ականատես ենք լինում եվրագոտու ճգնաժամի հետ կապված որոշակի դրական քայլերի, Եվրոպական կենտրոնական բանկը պարտավորվել է աջակցել այն երկրներին, որոնք պատրաստ են բարեփոխուներ ձեռնարկել իրենց տնտեսության ամրապնդման համար, ինչպիսիք են Հունաստանը, Իռլանդիան, Լեհաստանը, Իսպանիան և Իտալիան»,-փոխնախագահին մեջբերում է պարբերականը և հավելում, որ, ամենայն հավանականությամբ, Բայդենը նկատի ուներ եվրագոտու ճգնաժամի դեմ պայքարող Պորտուգալիան, այլ ոչ թե նոր-նոր եվրագոտի մտնել պատրաստվող Լեհաստանը:
Թերթը նշում է, որ նման շփոթմունքը հատկանշական է Բարաք Օբամայի վարչակազմի համար, քանի որ վերջինս Եվրոպան դիտարկում է ոչ թե որպես առանձին ազգային պետությունների միություն, այլ՝ մեկ միասնական օրգանիզմ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում