Բանտարկյալը խնդրել է երկարաձգել իր ազատազրկման ժամկետը. Jakarta Post
Համաշխարհային Մամուլ
Ինդոնեզիայի 20-ամյա քաղաքացին՝ ոմն Սուպրիյադին, ում դատարանը 8 ամսվա ազատազրկման էր դատապարտել գողության համար, խնդրել է ավելացնել իր ազատազրկման ժամկետը, քանի որ բանտում շատ լավ են պայմանները, և իրեն դուր է գալիս այդտեղ մնալը. գրում է Jakarta Post-ը:
Բանտում անվճար կերակրում են, իսկ այսօր հատկապես նախաճաշին բրնձով, սմբուկով և լոբով սուպ տվեցին. պարզաբանել է կալանավորը:
Քաղաքացին ճաղերի հետևում էր հայտնվել 3 ամիս առաջ իր հարևանին թալանելու փորձի պատճառով:
Այժմ ինդոնեզիացին մտադիր է դիմել վերաքննիչ դատարանը՝ իր դեմ վճիռը երկարաձգելու համար:
«Նախքան բանտում հայտնվելը ես սարսափելի կյանք էի վարում՝ շաբաթական վաստակելով 4 դոլար: Ես վախենում եմ նորից ազատության մեջ հայտնվել»,-ասում է նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում