FEMEN-ի ակտիվիստուհիները մերկացել են Բեռլինալի կարմիր գորգի վրա
Համաշխարհային Մամուլ
Կանանց իրավունքների պաշտպանության ուկրաինական շարժման ակտիվիստուհիները Բեռլինում Բեռլինալի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ մերկացել են կարմիր գորգի վրա: Հայտնի է դարձել, որ աղջիկները ժամանել են արարողությանը սովորական կինոսիրահարների տեսքով, սակայն հանկարծակի հանել են իրենց վրայից հագուստը և մերկ կանգնել հանրության առջև: Այս մասին գրում է Berliner Morgenpost-ը:
Կարմիր գորգի վրա հայտնվել է 4 ակտիվիստուհի: Թե ինչպես է նրանց հաջողվել հայտնվել գորգի վրա, ոստիկանությունը չի կարողանում բացատրել: Անվտանգության աշխատակիցներն արագորեն հեռացրել են նրանց դահլիճից:
FEMEN-ի ներկայացուցիչներչը մի քանի օր առաջ հայտարարել էին, որ մտադիր են սկսել աշխատել Բեռլինում: Այս ակցիան նվիրված է կանանց թլպատման դեմ պայքարի միջազգային օրվան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն