Հիսո՛ւս, դու ուղի ես, ճշմարտություն և կյանք. անգլիացի գյուղատնտեսի հրաշքը
Համաշխարհային Մամուլ
Բրիտանացի ֆերմեր Փիթեր Գանները հազարավոր ուռենիների միջոցով ստացել է հետևյալ արտահայտությունը. «Jesus, I am the way, the truth and the life» (Հիսուս. ես ուղի եմ, ճշմարտություն և կյանք):
Ուռենիները տնկվել էին 1990-ականների վերջին Անգլիայի արևելյան Սուսեքսի Չիդինգլիի մոտ ապրող 62-ամյա անգլիացի գյուղատնտեսի կողմից: Նվիրյալ քրիստոնյան տարիներ է անցկացրել՝ մշակելով ծառերը 28 հազար քառ. մետր տարածք առանց անգամ մեկ անգամ տեսնելու այն օդից: Առաջին անգամ 2005-ին է նա տեսել իր ձեռքի աշխատանքը, երբ վերջինիս ոստիկան հարևանն իրեն է տրամադրել լուսանկար` ուղղաթիռից նկարած: Դրանից հետո նա օգտվել է Google քարտեզների ծրագրից՝ դիզայնը ստանալու համար: Կամավորները նույնպես օգնել են ծառերի մշակման մեջ:
«Ես հուսով եմ՝ ինչ-որ մեկը կտեսնի գրությունը և կոգեշնչվի դրանով»,-նշել է Գանները: Այս մասին հաղորդում է անգլիական Express պարբերականը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում